ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները մշտապես կանգնել են լուսացույցի կարմիր ազդանշանի առկայության ժամանակ. Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը գրում է, որ մայիսի 21-ին Հենրիկ Մարտիրոսյան օգտատերը 《ֆեյսբուք》 սոցիալական ցանցում գրել է, թե իբր ականատես է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող մեքենաների երթևեկին, որտեղ իբր ԱԺ նախագահի մեքենաները չեն կանգնել կարմիր լույսի տակ և իբր ՃՈ մեքենայի ուղեկցությամբ բացվել է ճանապարհ։

《Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաների մասին Հենրիկ Մարտիրոսյանի կողմից տարածված տեղեկությունն ամբողջությամբ սուտ է։ ՀՀ ԱԺ նախագահի անվտանգությունը բաղկացած է ոչ թե երեք, այլ երկու (հաճախ նաև մեկ) մեքենաներից։ Երևան քաղաքում ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները երբեք ՃՈ ուղեկցությամբ չեն երթևեկում։ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները մշտապես կանգնել են լուսացույցի կարմիր ազդանշանի առկայության ժամանակ։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող մեքենաների համար երբևէ ճանապարհ չի բացվել》,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել