2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով, տեղեկացնում է ՓՊ խոսնակ Ծովինար Խաչատրյանը: