Մյուս շաբաթ 1 օր ավել կհանգստանաք

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:

Հայկական զորքերը, մայիսի 26-ին, Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստի ժամանակ Հովհաննես Քաջազնունին նշանակվեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ: Մայրաքաղաքը դարձավ Երևանը, իսկ ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հազար քառակուսի կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:

Այս տարի մայիսի 28-ը երկուշաբթի է: Համաձայն «ՀՀ տոների հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի, այդ օրը ոչ աշխատանքային է և աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալ մայիսի 26-28-ը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել