Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա՝ մայիսի 16-ի արձանագրությամբ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր, ներկայումս ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մանդատը տրվել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Կոնջորյանին:
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում ԱԺ նոր պատգամավորի կենսագրությունը։
Հայկ Կոնջորյանը ծնվել է 1987թ. մայիսի 30-ին Չարենցավան քաղաքում։
Կրթություն
2004-2008թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետւմ։
2008-2010թթ. սովոերլ է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։2013թ. ավարտել ԵՊՀ ասպիրանտուրան` «Համաշխարհային պատմություն» մասնագիտացմամբ։
Աշխատանքային փորձ
2013-2014թթ. դասախոսել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։
2014-2016թթ. աշխատել է որպես վերլուծաբան է lragir.am կայքում, հեղինակ` նորարարական-էքսպերիմենտալ ժանրերի (նամակ անցյալից և վիրտուալ- ֆուտուրիստական հարցազրույցներ)։
«Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական հաղորդումների հեղինակ և վարող։
Սոցիալական ներգրավվածություն
2011թ․-ից «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ։
2011-2015թթ․ ՀՀ Ազգային Ժողովին կից` Երիտասարդական խորհրդարանի անդամ։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է։
Նշենք, որ Հայկ Կոնջորյանը նաև «Մի խոսքով» առցանց հաղորդման հեղինակը և վարողն է:
Լուսանկարները՝ Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից