Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև ֆինանսների նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:

Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել