Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խոսել է Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին:
«Ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի վերամիավորմանը, ապա ես կարծում եմ, որ Արցախի միջազգային ճանաչումը հենց դրա ճանապարհներից մեկն է և երբ Արցախի Հանրապետությունը կլինի միջազգայնորեն ճանաչված պետություն, ապա ՀՀ-ի և ԱՀ-ի ժողովուրդները կարտահայտնեն իրենց դիրքորոշումը իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ»,-նշել է Փաշինյանը:
Արցախի հանային ռադիոյի լրագրողի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին այցը հենց Արցախ, այլ ոչ թե որևէ գերտերությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ինչի՞ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ»: