Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ նրան հաջողություններ բարդ խնդիրների լուծման ժամանակ: Հույս ունենք, որ կշարունակվի մեր երկրների, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը», – թվիթերյան իր էջում գրել է նա: