Աշխարհը երկար տարիներ մեզ ճանաչում էր երկրաշարժով, ցեղասպանությամբ, բայց դուք բարձրացրիք մեր երկրի միջազգային վարկանիշը. Սերժ Թանկյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ներկա է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ձեր խաղաղ ցույցերով կարողացաք ստեղծել հայ ազգին արժանի հայրենիք։ Ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ։ Երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին: Աշխարհը, երկար տարիներ, մեզ ճանաչում էր երկրաշարժով, ցեղասպանությամբ, բայց դուք բարձրացրիք մեր երկրի միջազգային վարկանիշը։ Ես տարիներով երազում էի այս օրվան և այժմ հպարտանում եմ՝ ձեր կողքին կանգնելով»,-նշել է Թանկյանը։

Թանկյանը նաև կատարեց «Բարի արագիլ» երգը:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 8-ին, կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ ընտրվելու է ՀՀ նոր վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել