Պատգամավորական մանդատից հրաժարված ՀՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Ավալյանի կենսագրությունը

Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի միասնական թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Դեմ է քվեարկել նաև Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանը, սակայն նիստից հետո պատգամավորը հրաժական է ներկայացրել և հրաժարվել մանդատից: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները:

Գրիգոր Ավալյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում:

1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1977թ. ավարտել է Երեւանի ՀամԼԿԵՄ 50-ամյակի անվան թիվ 1 պրոֆտեխ ուսումնարանը՝ խառատի մասնագիտությամբ: 1985թ.՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի երեկոյան ուսուցման ֆակուլտետի հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն բաժինը: Տնտեսագետ:

1977թ. Շամշադինի պահածոների գործարանում աշխատել է բանվոր: 1980-1983թթ. «Լույս» արտադրական միավորման Երեւանի լամպերի գործարանում՝ կարգավորող, 1983-1985թթ.՝ հաշվապահ: 1985-1988թթ. եղել է «Լույս» ԱՄ Գագարինի լուսատեխնիկական ապակու գործարանի գլխավոր հաշվապահի տեղակալ, 1988-1997թթ.՝ գլխավոր հաշվապահ: 1999թ.՝ «ՍՕՍ-Աուդիտ» ՍՊԸ գլխավոր մասնագետ, 2000թ.՝ «ՀՀ երկաթուղու դեպարտամենտ» ՊՓԲԸ «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ: 2000-2001թթ.՝ «Վարդանյանների ընտանիք» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2001-2006թթ.՝ «Աստղարշավ» ՍՊԸ տնօրեն, համատեղությամբ՝ նաեւ 2002թ.՝ «Վակ Աուդիտ» ՍՊԸ գործադիր տնօրեն, 2002-2004թթ.՝ «Գրանդ Սան» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, 2004-2006թթ.՝ «Հայծխախոտ» ՊԲԸ գլխավոր հաշվապահ: 2004-2007թթ.՝ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, 2007-2017թթ.՝ ֆինանսական տնօրեն:

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է ունի, երեք զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել