Կարեն Ավագյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով

Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի միասնական թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Դեմ է քվեարկել նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները:

Կարեն Ավագյանը ծնվել է 1974թ. դեկտեմբերի 6-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001-2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, 2003-2004թթ.` Գերմանիայի Դաշնության Ա. Հումբոլդտի անվան համալսարանի ասպիրանտուրայում: Դատական բժիշկ: 2012թ. ավարտել է ՀՊՏՀ մագիստրատուրան (պետական եւ մունիցիպալ կառավարում): Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա):

Մասնակցել է «Հանրային կապեր քաղաքական գործիչների համար» (2006թ., ԱՄՆ), «Նախագծերի կառավարում» (2011թ., Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա) դասընթացներին:

2002-2004թթ. եղել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ, 2004-2006թթ.` ընթերակա, 2006թ.` դոցենտ: 2005-2007թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական: 2014 թվականից ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր է: 2016 թվականից՝ ԵՊԲՀ  գիտական աստիճաններ շնորհող Առողջապահության կազմակերպման 045 մասնագիտական խորհրդի անդամ:

2003-2005թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ: 2005 թվականից ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է: 2006թ.՝ ՀՀԿ խորհրդի անդամ: 2010թ.` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող: 2011թ.՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2009-2012թթ.` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70 եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2001 եւ 2006թթ.),ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), Հայաստանի ագրարային համալսարանի (2012թ.) եւ Երեւանի քաղաքապետի (2013թ.) ոսկե մեդալներով, ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2015թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2015թ.):

Հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների, մեկ ուսումնական ձեռնարկի եւ մեկ մենագրության: «Դատական բժշկություն» անգլերեն դասագրքի համահեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել