Երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Սույն թվականի մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.81 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.17 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել