Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ լուծարելու թիվ 11 դպրոցի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝  Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտների ծնողների պահանջըլսել և լուծարեն դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այս մասին ասում է․

«Ինչպես և խոստացանք թիվ 11 դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցչական կազմին, դիմել ենք քաղաքապետին՝ դպրոցի տնօրենի հեռացման պահանջով!
Կից ներկայացրել ենք ուսուցչական անձնակազմի ստորագրահավքը հեռացման պահանջի վերաբերյալ։

Այն ինչ տարիներ շարունակ արել է դպրոցի տնօրենը պարզապես զարհուրելի է և օր առաջ նա պետք է հեռացվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել