Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2018 թվականի մայիսի 2-7-ը, վարչապետի որոշմամբ, գործուղվել է Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան նիստին մասնակցելու, իսկ 2018 թվականի մայիսի 8-11-ը` Արմեն Հայրապետյանին և Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին գործուղել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով:
Արմեն Հայրապետյանի և Արգամ Արամյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա) գործուղումների հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Ֆինանսների նախարարին հանձնարարվել է ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել կառավարության աշխատակազմին: