ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։
«Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նաեւ քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»: