ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ 2rd.am-ի միջոցով.
«Երեկ և այսօր մամուլում և համացանցում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որ կապված էին Ռոբերտ Քոչարյանի առնչությանը քաղաքական գործընթացներին: Լուրերի հայտնվելուն պես մենք անմիջապես կապ էինք հաստատում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ և ճշտում դրանց իսկությունը: Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերքեց թե Քոչարյանի` իբր Մոսկվա մեկնելու լուրը, թե նրա ներգրավվածության մասին ասեկոսեները, ասելով, որ նախագահ Քոչարյանը ուշադիր հետևում է գործընթացներին, բայց չի մասնակցում դրանց: Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ ԵԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵՐ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավամանը, ապա ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՆՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ՉԷՐ ՀԱՅՏՆՎԻ»:
Ավելի վաղ հայնել էին նաև, որ «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունը, թե Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա, չի համապատասխանում իրականությանը: Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և որևէ տեղ չի մեկնել: