Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, իբր Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ

Ադրբեջանական լրատվամիջոցները (մասնավորապես՝Armiya.az կայքը) լուրեր են տարածում, թե իբր «ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ»:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության բանակից։

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունը և մեր քաղաքացիներին հորդորում տուրք չտալ հակառակորդի սադրանքներին, մանավանդ, որ Արցախի զինված ուժերի միակ ու հիմնական գործառույթն է հանդիսանում երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, այլ ոչ թե գործողություններ իրականացնել հարազատ ժողովրդի դեմ:

Ավելին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին հակառակորդի կողմից դրսևորվող ակտիվությությունը, այն է՝ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժերն ու կուտակումները և դրանցից բխող անկանխատեսելի հետևանքները կանխելու նպատակով, ՊԲ հրամանատարությունը հետևողականորեն աշխատանքներ է տանում հանրապետության առաջնագիծն անխոցելի պահելու և, ըստ այդմ՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմի թվաքանակը ավելացնելու, այլ ոչ թե նվազեցնելու ուղղությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են առաջնագծում իրականացնել պատշաճ վերահսկողություն և պատրաստ են ցանկացած պահի ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել