Արարատի մարզի դատախազը՝ Խոր Վիրապում Չինաստանի քաղաքացու բռնաբարության դեպքի մասին

2017 թվականի ընթացքում սեռական անձեռնմխելիության դեմ ուղղվցած հանցագործությունների 13 դեպք է գրանցվել միայն Արարատի մարզում: 2016 թվականին այդպիսի 8 դեպք էր գրանցվել: Նշված 13 դեպքից միայն մեկը չի բացահայտվել: Այս մասին այսօր՝ հունավարի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

«Մեծ հասարակական հնչեղություն ստացավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացու գործը, ով զբոսաշրջիկի կարգավիճակով եկել էր Խոր Վիրապ: Խոր Վիրապից վերադառնալիս Արարատի բնակիչներից մեկը առաջարկել է նրան ուղեկցել մինչև Երևան, բայց ուղեկցել էր Խոսրովի անտառին հարակից տարածք և այնտեղ սեքսուալ բնույթի գործողություններ էր կատարել այդ չինացու նկատմամբ: Չինացին մութն ընկած ժամանակ տեսնում է, որ անտառից մեքենա է իջնում, կանգնեցնում է ավտոմեքենան, պարզվում է, որ մեքենաի վարորդը բնապահպանական տեսուչ է, իսկ ուղևորուհին բնապահպան է, ազգությամբ՝ գերամանուհի»,-դատախազը նշում է, որ խնդիր առաջացավ նախաքննության փուլում, քանի որ և՛ չինացին, և՛ վկա գերմանացին պետք է մեկնեին երկրից:

Դատախազի խոսքով՝ գործը քննվել է արտակարգ ռեժիմով: Լրագրողների հարցին, թե ինչպես է շարունակվելու գործի քննությունը, եթե ոչ վկան, ոչ էլ տուժողը այստեղ չեն, Սևակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցուցմունքների, առերեսումների և փորձաքննությունների միջոցով մենք արդեն հիմնավորել ենք արարքը: Անձը նաև իրեն մեղավոր է ճանաչել հանցավոր արարքի մեջ: Ամբաստանյալի հակընդեմ հարցման իրավունքը իրացնելու համար էլ կապի համապատասխան միջոցներով կապահովվի նրա այդ իրավունքը: Առաջ չընկնելով ասեմ, որ հույս ունեմ՝  մենք այս գործով կունենանք մեղադրական դատավճիռ»:

Դատախազը նշեց նաև, որ բռնաբարության և բռնաբարության փորձի նախորդ տարվա մեկ դեպքի դիմաց գրանցվել է 3 դեպք և բոլորն էլ բացահայտվել են:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 284 դեպք է գրանցվել, նախորդ տարվա 276-ի փոխարեն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել