Այսօր Հունաստանի հյուսիսում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 04:24-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռոդոպոլիս քաղաքից 12 կիլոմետր դեպի արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է վեց կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: