Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին «սուր էկզոգեն թունավորում` անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 38-ամյա Քրիստինե Ք.-ն, 13-ամյա Աստղիկ Ք.-ն եւ 17-ամյա Արմինե Ք.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց ավտոտնակում տեղադրված հոսանքի գեներատորից արտանետված ծխից թունավորվել են: