ՌԴ քննչական կոմիտեն հետաքննում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի բոլոր տարբերակները: Այս մասին հայտնում է ria.ru լրատվական կայքը:
Այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն:
Կրեմլում հայտարարել են, որ տեղի ունեցածը չի վկայում այն մասին, թե հատուկ ծառայությունները վատ են աշխատում, և որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 19:00-ին Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկի պահախցում գործի է դրվել պայթուցիկ սարք: