Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթներ կիրականացվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին հայտարարել է  քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը. «Առաջին չվերթը այսօր է նախատեսված»:

«Թուրքմենական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին:

«Ունենք նաև ոչ կանոնավոր թռիչքներ։ 2017թ. մեզ մոտ ավելացավ թռիչքների աշխարհագրությունը, մասնավորապես, բացվեցին չվերթեր Աստանայից, Դամասկոսից, Հուռդագայից, Թել Ավիվից, Բեյրութից և Մինսկից։ 2018թ. ապրիլի կեսերից «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ է սկսելու դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն քաղաքներ, համապատասխանաբար՝ շաբաթական կլինի 2-ական չվերթ, ցերեկային ժամերին, որը հետաքրքրում է մեր հանրությանը։ Սա ևս ազդակ է այն մասին, որ զարգացումները դրական են»,-նշել է Սերգեյ Ավետիսյանը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել