Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Դատավորի օգնականը Իրավաբան.net–ի լրագրողին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպաններից Աշոտ Սարգսյանը չէր կարող ներկայանալ։
Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, իր աշխատասենյակներում ընդունել է իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին, նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:
Մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ աշխատակիցների․
Մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ աշխատակւցներին։
Ժաննա Հովհաննիսյանը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արմեն Սողոյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ:
Արամ Պետրոսյանը՝ Բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետը Սողոյանին կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Արոնա Սիմոնյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Որպես կաշառք տվել է 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:
Զորիկ Մկրտչյան զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահի պաշտոնը: Որպես կաշառք Արմեն Սողոյանին է տվել 40.000 և 100.000 ՀՀ դրամ:
Երեմ Մարգարյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Լիլիա Մանուցյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արմեն Ավետյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը և որպես կաշառք Արմեն Սողոյանին տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ցիալա Խուդինյանի զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Ժիրայր Պետրոսյանը եղել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Սողոյնաին որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արշավիր Հմայակյանը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ալլա Թովմասյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Շողիկ Ավետիսյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետի պաշտոնը: Ավետիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. հկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում։
Հաջորդ նիստը նշանակվել հունվարի 15-ին, ժամը 12։00-ին։