«Իրավաբան Ձմեռ պապին երկրի նախագահ կկարգեի». փաստաբան Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը Իրավաբան.net-ին պատմել է, թե ովքե՞ր են իր համար անցած 2017 թվականի լավագույն մասնագետները, ի՞նչ զավեշտալի դեպքերի է հանդիպել և թե ի՞նչ է խնդրել փաստաբանը Ձմեռ պապիկից:

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականըի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2017 թվականը հայ ազգի համար կցանկանայի գոնե որակել որպես սովորական տարի, սակայն պատկերն իրականում այլ է. խորացել են մարդկանց սոցիալական խնդիրները, լարվածությունը և քաղաքացիների հետ ամենօրյա շփումը թույլ է տալիս եզրահանգելու, որ շատերի մոտ ապագայի   և հիսաթափություն է նկատվում: Այս ֆոնի վրա, անշուշտ,բաղթողումները շատ են. Որքան էլ իշխանության կողմից խոսվում է բազմաթիվ սոցիալական ծրագրերի իրականացման մասին, այնուհանդերձ դրանց արդյունքները դեռևս տեսանելի չեն: Ձեռքբերում եմ համարում, որ սույն թվականի նոյեմբերին Հայաստանը ստորագրեց ԵվրոպականՄիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Քաղաքագետ չեմ, հետևաբար կարծիքս մասնագիտական չի կարող լինել, սակայն ներկայիս բարդ աշխարհաքաղաղաքական իրավիճակում Հայաստանի համար կրկնակի բարդ էր ՌԴ-ի հետ պահպանել պատշաճ հարաբերություններ և գործընկերային խորացված կապեր սկսել Եվրոպայի հետ:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Նրանք ի ուրախություն մեզ, շատ են, բայց կցանկանայի առանձնացնել Արցախի Հանրապետության օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին: Մարդն իր բարդ ու պատասխանատու գործը կատարում է արդյունավետ և կազմակերպված:

Դատական համակարգում կցանկանայի առանձնացնել երիտասարդ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Այս տարի նրա նախագահությամբ բազմաթիվ դատական նիստերի եմ մասնակցել: Իր երիտասարդ տարիքին և համեմատած քիչ աշխատանքային փորձին, դատավոր Տ. Գրիգորյանն աչքի ընկնում բարձր պատրաստվածությամբ, դատական պրոցեսը ղեկավարելու ճկունությամբ և դատավորի համար խիստ անհրաժեշտ՝ հավասարակշիռ և արդարամիտ կեցվածքով:

Ցանկանում եմ նշել նաև մեկ անձի մասին. ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյան, ով անուրանալի ներդրում ունի փաստաբանության ինստիտուտի կայացման գործում: Տկն Առուստամյանի հետ առօրյա գործնական  շփումները և մարդկային հարաբերություններում նրա նրբանկատությունը, թույլ են տալիս ինձ եզրակացնելու, որ նա իմաստության և գիտելիքների մեծ շտեմարան է: Նրա հետ շփումը մեզ շատ բան է սովորեցնում

Հանդիեպ ե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Իմ աշխատանքում նման դեպքերն ամենուր են: Որքան էլ փաստաբաններս բարդ ու ճակատագրական միջավայրում  ենք աշխատում, միևնույն է կարող են լինել հումորային ու զավեշտալի դեպքեր: Վերջերս տեղի ունեցած մի իրավիճակ. դատարանը հարցնում է ամբաստանյալին, թե արդյո՞ք  առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր ճանաչում է: Ամբաստանյալը պատասխանում է. «-Ոչ, չե՛մ ճանաչում»: Դատարանը հարցնում է. «- Ինչո՞ւ»  (իրականում՝ դատարանը նման հարց տալու իրավունք չունի, եթե ամբաստանյալը ասեր, որ իրեն մեղավոր է ճանաչում, ապա ըստ օրենքի՝ դատարանը պարզում է, թե կոնկրետ ինչո՞ւմ է իրեն մեղավոր ճանաչում ամբաստանյալը): Այնուամենայնիվ, դատարանի հարցին ամբաստանյալն անվրդով պատասխանում է՝ ապահովության համար:

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, ևայլն):

-Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած նոր Դատական օրենսգրքի նախագիծը՝ հաշվի չառնելով փաստաբանների պալատի առաջարկները: Այսինքն, եթե փաստաբանը առարկի և պայքարի դատավորի ոչ օրինական գործողություններին, դատավորը կարող է տուգանել նրան։ Սա պետության կողմից հետընթաց քայլ է: Չի կարելի ճնշել փաստաբանությանը: Եթե փաստաբանը կաշկանդված է որոշակի հանգամանքերով, ապա նա չի կարող որակյալ և ճիշտ իրավաբանական օգնություն տրամադրել: Սա հարված է հասցնում իրավական պետություն կերտելու գաղափարին և դրա հիմքերին:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչպաշտոն կտայիք նրան:

-Իրավաբան Ձմեռ պապին երկրի նախագահ կկարգեի և կունենայինք իսկական իրավաբանություն՝ հեքիաթի մեջ, չնայած հիմա էլ, երբեմն իրավաբանության մեջ «հեքիաթ» դատական ակտեր ենք ունենում:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ընտանիքիս, բարեկամներիս և ընկերներիս հետ:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Մշտապես: Հաճախ եմ դրվատանքի արժանանում, որ լավ եմ պատրաստում:

 – Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ակնկալիքներս շատ են . խաղաղություն մեր երկրին և ողջ աշխարհին, ցանկանում եմ, որ մեր ազգը վերջնականապես ձերբազատվի սոցիալական խնդիրներից, ապրի բարեկեցիկ ու արժանապատիվ:

Դուք/Ձեր երեխաները ի՞նչեք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ամուր առողջություն մեր հարազատներին, խաղաղ երկինք մեր զինվորներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել