Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը, ինչպես նաև մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը սահմանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմին է առաջարկվում ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկատվություն տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը սահմանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմին է առաջարկվում ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը: