«Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից ավազակային հարձակում կատարած անձին հայտնաբերեցին

Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել է Պյոտր Ցիգանկովը, որը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար։

Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը»:

Фото Ashot Aharonyan.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել