Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրաման է ստորագրել, որով սահմնավում է ձայնավերարտադրող և ձայնաուժեղացուցիչ սարքերից առաջացած ձայնի թույլատրելի մակարդակները՝ հանրային սննդի և զվարճանքի որոշ օբյեկտներում և բաց հարթակներում:
|
»: |
Բնակելի և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են շենքով հավասարաչափ տեղաբաշխված` շենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս չափման կետ:
Եթե շենքի մակերեսը փոքր է 20մ2 և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմաններին, ապա աղմուկի չափումը կատարվում է շենքի կենտրոնում՝ 1 կետում: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվում են դռները և պատուհանները փակած, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա բնական օդափոխություն ապահովող կոնստրուկցիաները (պատուհան, դուռ և այլն) պետք է լինեն բաց:
Յուրաքանչյուր կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:
Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, բայց ամրացված է շենքի արտաքին պատին, տանիքում՝ առաստաղին, սակայն աղմուկը սենք թափանցում է նաև առաստաղից, հատակից, հարակից և հանդիպակաց պատերից, ապա չափումները կատարվում են դռների, պատուհանների և փակ և բաց վիճակում: Գնահատման համար ընտրվում է չափման ընթացքում ստացված առավելագույն մակարդակը:
Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում են աղմկոտ ժամացույցները: Բացի չափումներ իրականացնող անձնակազմից, այլ մարդկանց ներկայությունը չափումների գործընթացին ցանկալի չէ: Եթե չափումների գորընթացին այլ անձանց ներկայությունը անհրաժեշտ է, ապա չափման գործընթացին կարող են մասնակցել 3-ից ոչ ավել անձ՝ պահպանելով բացարձակ լռություն:
Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս չափման կետում:
Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է քարտեզագրել աղմուկի հնարավոր բոլոր աղբյուրները և չափել առանձին-առանձին՝ պարզելով յուրաքանչյուր աղբյուրի ներդրումը: