«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղու հարեւանությամբ անցնող միջին ճնշման գազատարի վրա վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 14-ին ժամը 8:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Հույսի Ավան, Գ-3, Վանահովիտ, Մուշ թաղամասերի, Աշտարակի խճուղու հարեւանությամբ Ուռենի փողոցի բնակիչ բաժանորդների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, ինչպես նաեւ Քասախ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: