ՊՆ-ն այս զորակոչին առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել «Ես եմ» ծրագրով

Արդեն այս ձմռանը ՀՀ պաշտպանության նախարարությունը նորակոչիկներին առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել «Ես եմ» ծրագրով, որի համաձայն զինծառայողը ծառայելու է ոչ թե 2, այլ երեք տարի՝ առաջին կարգի զորամասում։ Առաջին 5 ամիսները նա անցկացնելու է ուսումնական փուլում, այնուհետև զինվորական ծառայությունը կազմակերպվելու է 2+1+1 ձևաչափով՝ ամսվա 2 շաբաթը մարտական հերթապահության մեջ, 1 շաբաթը՝ տանը, ևս մեկը՝ զորամասում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Յուրաքանչյուր ամիս, տուն մեկնելիս, զինծառայողը ստանալու է 35 հազար դրամ արձակուրդային գումար։

Ծառայության ավատրին նրա հաշվին փոխանցվելու է 5 միլիոն դրամ, որը զորացրված երիտասարդը կարող է օգտագործել երեք նպատակով. վճարել կրթության համար, գյուղատնտեսական փոքր բիզնես հիմնել, կամ հիփոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերել։ Զորացրված ծառայակիցների հետ նա կարող է նաև միասնական որևէ նախագիծ իրականացնել։

Տեսանյութը՝ Պաշտպանության նախարարության 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել