16 տարին չլրացած անձանց անձնագիր տրամադրելու համար ներկայացվող փաստաթղթերը

16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու կամ փոխանակելու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
  4. Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները
  5. Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով,
  6. Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
    ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
    բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
    գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
    դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
    ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը,
  7. Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

Այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարության  մամուլի ծառայությունից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել