Գավառում կրակոց արձակած անձը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1988 թ. ծնված Վարդգես Մ.-ն դեկտեմբերի 3-ին, ժամը 4.00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահած թմբուկավոր ատրճանակով Սայադյան փողոցի թիվ 1 հասցեում գործող գազալիցքավորման ճանապարհային կայանում, վիճաբանության ժամանակ, Պապին Դ.-ի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակել է նրա ազդրին և պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին Վարդգես Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին:
Հարուցվել է քրեական գործ:
Վարդգես Մ.-ն կալանավորված է:
Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել