10 հազար մարդ Կիևի կենտրոնում «հրաժարականի երթ» է սկսել

Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ավելի քան հազար համախոհներ Կիեւի Շևչենկո այգում «հրաժարականի երթ» են սկսել: Այս մասին տեղեկանում ենք NewsOne հեռուստաընկերությունից:

Ավելի վաղ ցույցի կազմակերպիչ Իվան Սլոբոդնյակը հայտարարել է, որ իր հաշվարկներով ակցիային արդեն միացել է մոտ 10 հազար մարդ և թիվը գնալով մեծանում է: Նա նշել է, որ փորձեր է արվել ընդհատել միջոցառումը:

Հեռուստաընկերության թղթակիցը հավելել է, որ «հրաժարականի երթ»-ի մոտ ձևավորվում է ևս մի շարասյուն: Ըստ նրա՝ այդ մարդիկ նույնպես իրենց համարում են «Նոր ուժերի շարժում» կուսակցության համախոհներ, սակայն «հրաժարականի երթ»-ի մասնակիցները նրանց հրահրիչներ են համարում:

Ներկա պահին դատախազները նախապատրաստում են համապատասխան փաստաթղթերը դատարանի համար, որը կորոշի Սահակաշվիլիի խափանման միջոց ընտրելու օրն ու ժամը: Դեկտեմբերի 8-ի գիշերը քաղաքական գործիչն անժամկետ հացադուլ է հայտարարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել