Ադրբեջանցիները պահանջել են մոսկովյան խանութի վաճառքից հանել արցախյան դոշաբը

Օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիներ Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջել, որ վաճառվողը ապրանքների շարքից վերացնի Արցախում արտադրված թթի դոշաբը:

«Ադրբեջանցի արմատականները խանութի ղեկավարությանը հայտարարել են, որ վերջիններս խախտում են ՌԴ օրենսդրությունը, որով արգելվում է արցախյան արտադրանք վաճառել: Դա, իհարկե, բացարձակ սուտ է», – Rusarminfo-ին հայտնել է Ռուսաստանում Հայերի միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը:

Խանութի ղեկավարները դիմել է փաստաբանների, որոնք Ռուսաստանի օրենսդրության և ոչ մի կետի խախտում չեն գրանցել:

Ադրբեջանցիներն արդյունքում անցել են սպառնալիքների և խոստացել են «լուծել հարցը», սակայն չեն նշել, թե ինչ ճանապարհով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել