Պուերտո Ռիկոյի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերին տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհվել է 64 մարդ: Այս մասին հայտնում է iz.ru-ն:
Հասարակական անվտանգության նախարար Հեկտոր Պեսկերան հայտարարել է, որ աղետի հետևանքով զոհվածների թիվը 62-ից հասել է 64-ի:
Այդ մարդկանց զոհվելը կապված չէ փոթորկի հետ, որի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար, այլ կապված է դրա հետևանքների հետ:
Վնասված էլեկտրացանցերի և հաղորդակցությունների 80 տոկոսը դեռ չի հաջողվել վերականգնել: