Բացահայտվել են դեպքեր, երբ ինչ-որ էջ «Հայկական կիբերբանակի» անունից մարդկանց նամակներ է գրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Առաջարկում են համագործակցություն և այլն, տղեկատվություն կորզում։ Սա խաբկանք է, մի պատասխանեք։ Ոչ մի հայկական հաքերային խումբ նման նամակներ երբեք չի գրել ու դժվար էլ գրի»,-մանրամասնում է նա: