Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է միջին ծանրության

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:15-ին, ահազանգ է ստացվել, որ Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Volkswagen Caddy» մակնիշի 564 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել դեպի ձորը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել