Հորդանան գետի մոտ պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև բախումներ են

Հորդանան գետի արևմտյան ափի ու Գազայի հատվածի որոշ մասերում բախումներ են սկսվել պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցչին:

«Ընթանում են բախումներ: Այժմ փորձում ենք պարզել մանրամասները»,-նշում է աղբյուրը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կարճատև ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է․  «Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»:

Картинки по запросу На Западном берегу реки Иордан вспыхнули столкновенияԵրուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ բողոքի է հանգցրել քրիստոնյաների համար սրբազան համարվող Բեթղեհեմ քաղաքի Սուրբ Ծննդյան տաճարի մոտ տեղադրված տոնածառի լույսերը:

Պաղեստինյան Ռամալլահ քաղաքի բնակիչներից մեկը ria.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ քաղաքում ու Պաղեստինի մյուս տարածքներում համընդհանուր գործադուլ է անցկացվում: Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ կառուցվում են բարիկադներ, մարդիկ այրում են մեքենաների անիվները:

Գործադուլի շրջանակում փակվել են դպրոցները, կրթական այլ հաստատություններ, խանութներ:

Պաղեստինյան իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին կազմակերպել բողոքի ակցիաներ, որպեսզի իրենց ձայնը հասնի միջազգային հանրությանը:

https://www.facebook.com/RTnews/videos/10156241479479411/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել