Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող 6843.3 քառ. մետր մակերեսով շենք շինություններով և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2017 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 868 329 840 ՀՀ դրամ է: Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 455 726 160 ՀՀ դրամ: