Ծեծկռտուք՝ Գյումրիում գործող ակումբում. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրիի դիսկո ակումբներից մեկում 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։

2017 թվականի դեկտեմբերի 1-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «ծակած բաց գլխի վնասվածք, գանգի ոսկորների կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Գյումրիում գործող դիսկո ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրն ակումբում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ, որի ընթացքում էլ մարմնական վնասվածքներ են պատճառվել 23-ամյա երիտասարդին՝ գարեջրի դատարկ շշով հարվածելով գլխին։ Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է Գյումրիի բնակիչ՝ ծնված 1996թ.:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեկտեմբերի 4-ին 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից  անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել