Մշակությթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50-ամյակին և նվագախմբի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման և անցկացման նպատակով «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 15 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի և նրա ղեկավարած նվագախմբի հոբելյանական համերգի կազմակերպման անհրաժեշտությամբ: