Շուշան Դոյդոյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝
Շուշան Դոյդոյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շուշան Դոյդոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 1-ին։ Ֆեյսբուքյանիր էջում նա գրել էր․

«Քաղ. հասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու եւ նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով»։ Հիշեցնենք, որ Շուշան Դոյդոյանը 2014 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել