ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը՝ նախարարի խոսքով՝ աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն է»:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի պետերին նշանակում և աշխատանքից ազատում է նախագահը: