Նաիրիի բաժնի պետ Կարապետ Մանուկյանը ազատվել է աշխատանքից

Ոստիկանության պետ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կարապետ Մանուկյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը` ազատվելով Ոստիկանութան Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:

Դավիթաշենի բաժանմունքի պետ է նշանակվել Վարդան Խաչատուրյան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել