ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում` Մոսկվայում, կմասնակցեն Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-ից 8-ը կայանալիք ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ստեղծման 185 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: