Ամանորի կապակցությամբ 23 հազար ընտանիքների կտրամադրվեն պարենային փաթեթներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Տեղակալի խոսքով՝ պարենային փաթեթները կտրամադրվեն սիրիահայ, հաշմանդամություն ունեցող անձանց, զինծառայողների և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնք քաղաքապետարանի սոցիալական վարչության բազայում առկա են:
«Նաև շուրջ 40 հազար մանուկներ կստանան քաղցրավենիքի փաթեթներ, ինչպես նաև 4000 երեխաների հնարավորություն կտրվի թատրոններում մասնակցել ամանորի տոնական հանդեսների, միջոցառումներին և ներկայացումներին»,-նշում է Արամ Սուքիասյանը: