ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը: Հրամանը եղել է այս տարվա սկզբին:
Ստորև ներկայացնում ենք Արսեն Այվազյանի կենսագրությունը. 2017թ. հունվարի 27-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին:
Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:
2000 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, որից հետո աշխատել է`
10.04.2000-11.05.2002թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ,
11.05.2002-30.09.2006թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ,
30.09.2006-29.05.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության ավագ քննիչ,
29.05.2007-23.11.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,
23.11.2007-10.04.2009 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ,
10.04.2009-18.06.2013 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ,
18.06.2013-07.10.2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
07.10.2014-17.11.2016թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
17.11.2016-27.01.2017թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Պարգևատրվել է ՀՀ Նախագահի 13.04.2012թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
2017 թվականի նոյեմբերի 30-ին նրան է շնորհվել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում՝ «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3-ամյա երեխային փրկելու համար:
ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է: Ամուսնացած է, ունի երկու որդի: