Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքներում առկա է մերկասառույց, Շիրակի մարզի տարածքում՝ մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքներում առկա է մերկասառույց, Շիրակի մարզի տարածքում՝ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել