Բնակարաններ կտրամադրվեն զինհաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների 223 ընտանիքներին

Կառավարության նիստում այսօր՝ նոյեմբերի 30-ին,  պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով  զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված միջոցները` բնակարանների գնման և վկայականների տրամադրման նպատակով վերաբաշխումներ կկատարվեն:

ՀՀ պետական բյուջեից նախատեսված  է 1.500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացնել 974.724,0 հազ.դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525.276,0 հազ.դրամ արժեքով ՀՀ մարզերում 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2%-ին: Որոշումն ընդունվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել