Գազի գինը չի փոխվի

Կառավարությունն այսօրվա նիստին  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը:

Նախարարը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով մինչև 2018 թվականի ավարտն այս փոփոխությամբ ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ:

«Հաջորդ տարի ինչ-որ քայլեր պիտի կատարվեն, որ դա նույնը մնա: Մեր կառավարությունն այստեղ ունի՞ անելիք»,–հարցրեց նա, իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե՝  ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել