ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 30-ին նոր հրամանագիրն է ստորագրել, որով Վահե ՄԻՍԱԿՅԱՆԻՆ նշանակել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Ալֆրեդ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Գոռ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ նշանակել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: