Վարչապետը հանձնարարեց տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործություններ ապաքրեականացնել

2017 թվականի փետրվար ամսին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց 2 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այն վճարենրը չկատարելու համար նախատեսված նորմը, այն բարձրացնելու մինչև 4 միլիոն դրամի, ինչպես նաև հստակեցվեցին այդ արարքների համար քերական պատասխանատավության համար հիմքերը։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանկ հայտնց հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա նաև նշեց, որ միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործություններին ապաքրեականցման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն։

«Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմաերի մի մասը չունեն հանրային վտանագավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց իրավական մեխանիզմենրի միջոցով արձագանքելու հնարավորությունը»,-նշեց Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշյալից, վարչապետը հանձնարարեց․ «Տնտեսական զարգացումների և ներդրումների, ինչպես նաև արդարադատության նախարարներին, ՊԵԿ նախագահին՝ երկու ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Քրեական օրոնսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավականակտերչի նախագծեր, որոնք ունենք վտանգավորության ցածր աստիճան և առկա է դրանց վարչական վարույթի քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները»։

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել